Հայրենիք կինոթատրոնի տանիքի թիթեղների ճեղքերից ջուրը լցվում է պատերի արանքը եվ քայքայում շենքը․ ակտիվիստ
Ցավոք սրտի «Հայրենիք կինոթատրոնի» շենքը ժամանակին սեփականաշնորհվել է ու շենքը նաև չի ընդգրկվել մշակութային հուշարձանների ցանկում

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Հայրենիք կինոթատրոնի տանիքի թիթեղների ճեղքերից ջուրը լցվում է պատերի արանքը և քայքայում շենքը։
«Ցավոք սրտի «Հայրենիք կինոթատրոնի» շենքը ժամանակին սեփականաշնորհվել է ու շենքը նաև չի ընդգրկվել մշակութային հուշարձանների ցանկում։ Առաջարկում եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում դիտարկեն շենքը մշակութային հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը, որպեսզի հետագայում հնարավոր լինի շենքի արտաքին տեսքի աղավաղումը, փլուզումը կամ քանդումը կանխելը։ Իսկ Երևանի քաղաքապետարանին առաջարկում եմ ծանուցել սեփականատիրոջը, որպեսզի վերականգնի տանիքը՝ կանխելով շենքի հետագա փլուզման վտանգը և ապահովելով շենքի կողքով ամեն օր անցնող հազարավոր հետիոտների անվտանգությունը»։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: