Հայտնաբերվել է «հուշանվեր» թղթադրամով առևտուր արած տղամարդը
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Հուլիսի 24-ին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին խարդախության վերաբերյալ նույնատիպ երկու հաղորդում էր ստացվել։ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի բնակչուհին հայտնել էր, որ Երևանի Շիրազի փողոցում անհայտ անձը իրենից գնած 3000 դրամ արժողությամբ մրգի համար վճարել է «հուշանվեր» գրառմամբ քսանհազարանոց՝ ստանալով 17 հազար դրամ մանրը, հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Նույն փողոցում միրգ վաճառող Արագածոտնի մարզի Շենավան գյուղի բնակչուհուց գնած հազար դրամ արժողությամբ մրգի համար նույնպես անհայտ անձը վճարել էր 20 հազար «հուշանվեր» թղթադրամով։
Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ խարդախության երկու դեպքն էլ կատարել է Երևանի բնակիչ 41-ամյա տղամարդը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։