Հայտնաբերվել է շանը դանակահարած երիտասարդը
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է երիտասարդի ինքնությունը։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը հայտնել է, որ ականատես է եղել, թե ինչպես է մի երիտասարդ դանակահարում շանը։
Ահազանգով մեկնած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ օգոստոսի 10-ին, ժամը 21։00-ի սահմաններում Շիրակի փողոցում գտնվող զբոսայգում երիտասարդը դանակով հարվածել է տարածքում գտնվող շներից մեկին։
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նրա ինքնությունը․ Երևանի 29-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։
Կարդացեք նաև
Հասարակություն11 օգոստոսի 2026
ՆԳՆ ոստիկանությունն ուժեղացված ծառայությունն է իրականացրել մի շարք վայրերում
Ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել են մարտական, մեկնարկային և գազային ատրճանակներ, դանակներ, կռփազենք, թմրամիջոցի զանգվածով փաթեթներ։
Հասարակություն11 օգոստոսի 2026
Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է
Բժշկական ինստիտուտից տեղեկացնում են, որ նորածնային վերակենդանացման բաժանմունքի հերթապահ նեոնատոլոգ Լ․ Ս․ Վարդապետյանի կողմից փոքրիկի վիճակը գնահատվել է ծանր․ արձանագրվել է մարմնի ցածր ջերմաստիճան (30°C) և շնչառական խանգարումներ։
Հասարակություն11 օգոստոսի 2026
Մարմինը սառած էր, բայց կյանքին սպառնացող վտանգ չկա. Արշակ Ջերջերյանը՝ երեկ Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի մասին
Երեկ, ցավոք, երեկոն բավական զոհ էր, և երեխայի ջերմաստիճանը իջել է մինչև 30 աստիճան