Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրեր
ԿԳՄՍ հայտարարությունը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամկետները:
9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝
«Հայոց լեզու» (գրավոր, թեստ) - 02.06.2026 թ.
«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 11.06.2026 թ.
Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) - 15.06.2026 թ.
«Գրականություն» և «Հայաստանի պատմություն» /էսսե/-24.06.2026 թ.
Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) - քննաշրջանի ընթացքում
«Ռուս գրականություն» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար- քննաշրջանի ընթացքում
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում
«Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- 2025-2026 ուստարվա ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում
12-րդ դասարանում քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝
«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) - 03.06.2026 թ.
«Մաթեմատիկա» (գրավոր) - 10.06.2026 թ.
«Հայոց պատմություն» (գրավոր) - 17.06.2026 թ.
«Ռուս գրականություն» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում
«Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- 2025-2026 ուստարվա ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում։
Կարդացեք նաև
Հասարակություն29 մայիսի 2026
Ինչ է սպասվում միգրանտներին ու բեռնափոխադրողներին, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից
ՌԴ ղեկավարը մանրամասնել է այն հիմնական տնտեսական և լոգիստիկ հետևանքները, որոնց կբախվի հայկական կողմը նման որոշման դեպքում։
Հասարակություն29 մայիսի 2026
Սեպտեմբերից դպրոցներն ու ԲՈՒՀ-երը հասանելիություն կստանան ChatGPT -ին. Ժաննա Անդրեասյան
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այն կրթական համակարգի համար ապահովում է արհեստական բանականության գործիքակազմի հասանելիության նոր մակարդակ և որակ։
29 մայիսի 2026
Վարորդները չեն կարող պահանջել վերադարձնել կայանման վճարները
Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից: