Հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել են
ՆԳՆ ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության։

Օրերս Երևանի գնդի պարեկները ստացել էին տեղեկություն, որ «Վազ 2109»-ի վարորդը մայրաքաղաքի Իսակովի պողոտայում խցանման ժամանակ մեքենան վարում էր հետիոտնի համար նախատեսված հատվածով, հայտնում է ՆԳՆ Ոստիկանությունը։
Պարեկների ձեռնարկած միջոցառումներով մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Նույն պողոտայում կրկին խցանման ժամանակ հետիոտնի համար նախատեսված հատվածով էր վարում նաև «Մերսեդեսի» վարորդը։
Այս դեպքում նույնպես մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
ՆԳՆ ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: