ՀՀ Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է եվրոպական շուկա դիմելու ընթացակարգը
ՀՀ-ն Եվրոպական հանձնաժողովի կողմից պաշտոնապես թույլտվություն է ստացել Եվրոպական միության երկրներ հայկական արտադրության սառեցված ձուկ և վերամշակված ձուկ, ինչպես նաև ձկնամթերք արտահանելու վերաբերյալ։

Կառավարության նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ ՀՀ-ն Եվրոպական հանձնաժողովի կողմից պաշտոնապես թույլտվություն է ստացել Եվրոպական միության երկրներ հայկական արտադրության սառեցված ձուկ և վերամշակված ձուկ, ինչպես նաև ձկնամթերք արտահանելու վերաբերյալ։
Նա ներկայացրել է եվրոպական շուկա դիմելու ընթացակարգը։ ԵՄ արտահանման համար տնտեսավարողները պետք է գրանցվեն TRACES համակարգում՝ դիմելով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, որը կստուգի նրանց համապատասխանությունը սահմանված չափանիշներին։ Պահանջները վերաբերում են արտադրանքի անվտանգությանը, հիգիենային, հետագծելիությանը, մակնշմանը, պահպանման պայմաններին և արտադրական գործընթացներին։
Կառավարությունը սրանով սահմանում է այն պահանջները, որոնց պետք է համապատասխանեն ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանող ձկնաբուծական տնտեսություններն ու արտադրողները։ Ըստ կառավարության՝ կարգավորման նպատակն է ընդլայնել հայկական ձկնամթերքի արտահանման հնարավորությունները դեպի եվրոպական շուկա։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը