ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է խեցգետնաբուծարան
Ընկերությունն օգտվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2029 թվականների» ծրագրից։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն այցելել է «ԵԵՎՆ» ՍՊ ընկերության նոր կառուցվող խեցգետնաբուծարան։ Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։
Ընկերությունն օգտվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2029 թվականների» ծրագրից։
Արարատի մարզի Ղուկասավան համայնքում ընկերությունը կառուցում է միջին հզորության խեցգետնաբուծական համալիր, որի տարեկան արտադրությունը կազմելու է 12 տոննա, ներդրվող գումարը կազմում է 129 900 000 ՀՀ դրամ, իսկ փոխհատուցման գումարը՝ 64 950 000 ՀՀ դրամ։
Այցի ընթացքում Տաթևիկ Սարգսյանը ներկայացրել է պետական օժանդակության գործիքակազմը, որը միտված է ոլորտի կայուն զարգացմանը։ Ոլորտի զարգացման համար կարևորվել է պետություն-մասնավոր նմանօրինակ համագործակցությունը։
Կարդացեք նաև
Բիզնես6 հոկտեմբերի 2026
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ին, որն առաջին անգամ է անցկացվում Երևանում
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փորձը ցույց է տալիս՝ կառավարական կամ այլ պաշտոնական պարտականությունների որոշակի շրջանակով չկաշկանդված մարդիկ ավելի լավ են տեսնում հնարավորությունները և հեռանկարները։
Բիզնես9 սեպտեմբերի 2026
Ծովինար Վարդանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին գումարել է իր առաջին նիստը։
Բիզնես29 օգոստոսի 2026
Արարատ Միրզոյան․ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը թևակոխում է նոր փուլ
Նախարար Միրզոյանը նաև պատասխանել է դեսպանների և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հարցերին: