ՀՀ ֆինանսների փոխնախարարը մասնակցել է կենսաբազմազանության ֆինանսավորման տարածաշրջանային երկխոսությանը
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը մասնակցել է կենսաբազմազանության ֆինանսավորման տարածաշրջանային երկխոսությանը՝ ընդգծելով COP17-ի նախապատրաստման և կենսաբազմազանության ֆինանսավորման կարևորությունը։

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը մասնակցել է Եվրոպայի, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի «Կենսաբազմազանության ֆինանսավորման 12-րդ տարածաշրջանային երկխոսություն» աշխատաժողովին, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Կենսաբազմազանության ֆինանսավորման նախաձեռնության (BIOFIN) շրջանակում, այս մասին հայտնում է ՀՀ Ֆինանսների նախարարությունը։
Բացման խոսքում Էդգար Մկրտչյանը նշել է, որ տարածաշրջանային երկխոսությունն անցկացվում է Հայաստանի համար կարևոր ժամանակահատվածում՝ հաշվի առնելով, որ այս տարվա հոկտեմբերին Երևանը կհյուրընկալի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։
Նա ընդգծել է, որ կենսաբազմազանության ֆինանսավորումը և համապատասխան պայմանների ձևավորումը COP17-ի հայաստանյան նախագահության առանցքային առաջնահերթություններից են՝ Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի նպատակների առաջմղման համատեքստում։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: