ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ
Ֆրանսիայում արձանագրված է 1 հաստատված դեպք (հունիսի 24-ի տվյալներով):

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) շարունակում է մշտադիտարկել էբոլա հիվանդության համաճարակաբանական իրավիճակն աշխարհում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ էբոլայի բռնկումը շարունակում է ակտիվ մնալ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում (հուլիսի 21-ի դրությամբ՝ 2536 հաստատված դեպք, 1033 մահ): Այնտեղ իրականացվում են դեպքերի հայտնաբերման ու կոնտակտավորների հսկողության աշխատանքներ։ Բռնկման հարուցիչը Բունդիբուգյո էբոլավիրուսն է, որի դեմ լայն կիրառման համար հաստատված պատվաստանյութ դեռևս չկա, ուստի զանգվածային պատվաստումներ չեն անցկացվում:
Ուգանդայում (20 հաստատված դեպք, 2 մահ) նոր դեպքեր չեն արձանագրվել. վերջին պացիենտի առողջացումից հետո երկրում սահմանվել է 42-օրյա ուժեղացված հսկողություն: Ֆրանսիայում արձանագրված է 1 հաստատված դեպք (հունիսի 24-ի տվյալներով):
ՀՎԿԱԿ-ից հայտնում են, որ Հայաստանի համար էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածր, քանի որ բռնկման երկրների հետ չկան կանոնավոր ուղիղ հաղորդակցություններ, իսկ հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով։ ՀՀ առողջապահական կառույցները շարունակում են հետևել իրավիճակին և իրականացնել ԱՀԿ առաջարկներից բխող միջոցառումները:
Կարդացեք նաև
Հասարակություն24 հուլիսի 2026
Բլոգեր Արամ Ավետիսյանի մասնակցությամբ միջադեպով ձերբակալված քաղաքացին ազատ է արձակվել. ՔԿ
Քննչական կոմիտեից չեն հայտնել՝ արդյոք Արամ Ավետիսյանը հարցաքննվել է, թեոչ, սակայն Armpulse.am-ին ՔԿ-ից փոխանցել են, որ ձերբակալված անձն արդեն ազատ է արձակվել:
Հասարակություն24 հուլիսի 2026
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հասարակություն24 հուլիսի 2026
Սևանի ափին` վրանի մեջ, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում սպանության (հանկարծամահության) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։