ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը
Հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում

Հայաստանի կառավարությունը հուլիսի 23-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Մոնղոլիայի միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության վավերացմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։
Արձանագրությունը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 24-ին և փոփոխություններ է նախատեսում 2018 թվականի սեպտեմբերի 28-ին ստորագրված համաձայնագրում։Կառավարությունը որոշել է արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար դիմել Սահմանադրական դատարան։
Դրական որոշման դեպքում վավերացման մասին օրենքի նախագիծը կներկայացվի Ազգային ժողով։Սահմանադրական դատարանում կառավարության ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը