Չորեքշաբթի, սեպտեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
9 սեպտեմբերի 2026 • 10:19

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Լեհաստանի Թագավորական ամրոցի պատվիրակությանը. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հարցը

Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մշակույթի ոլորտում համագործակցության հետաքրքրություն ցուցաբերելու համար։

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Լեհաստանի Թագավորական ամրոցի պատվիրակությանը. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հարցը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Թագավորական ամրոցի գլխավոր տնօրեն Մալգոժատա Օմիլանովսկայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մշակույթի ոլորտում համագործակցության հետաքրքրություն ցուցաբերելու համար։

Քննարկումների առանցքում եղել է երկու երկրների համատեղ ջանքերով գորգերի ցուցադրության կազմակերպման հնարավորությունը, ինչը նպատակ ունի ընդգծելու Հայաստանի և Լեհաստանի մշակութային ժառանգության ընդհանրությունները, պատմական կապերն ու մշակութային երկխոսությունը։

Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանում նախատեսվում է հիմնել Գորգի թանգարան, ինչը երկկողմ համագործակցության և ժառանգության հանրահռչակման նոր հեռանկարներ կբացի:

Անդրադարձ է կատարվել նաև մշակույթի և կրթության փոխկապակցվածությանը: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանում թանգարաններն ու հուշարձանները դիտարկվում են որպես կրթական միջավայրեր, և իրականացվում են բազմաթիվ ծրագրեր դպրոցականներին մշակութային կյանքին հաղորդակից դարձնելու նպատակով:

Մալգոժատա Օմիլանովսկան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի մշակութային երկխոսության գործնականացմանը: Նա նշել է, որ արդեն հասցրել է այցելել Հայաստանի մի շարք պատմական վայրեր, որոնք իրենց համամարդկային արժեքով չափազանց տպավորիչ են:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Լեհաստանի մշակութային հաստատությունների միջև կայուն համագործակցության հարթակների ձևավորման հնարավորությունները։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև