ՀՀ նախագահը մասնակցել է Կենտրոնական բանկի կազմակերպած համաժողովին
Վահագն Խաչատուրյանը ներկաներին մանրամասներ է ներկայացրել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի մասին:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Կենտրոնական բանկի կազմակերպած «Կարո՞ղ են արդյոք ազգերը հասնել համաձայնության․ մակրոտնտեսական քաղաքականությունն աշխարհում, որտեղ չկա համագործակցություն» խորագրով համաժողովին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Բացման ելույթում Հանրապետության նախագահն անդրադարձել է 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակին, համակարգային կոռուպցիայի դեմ պետության պայքարին և արձանագրված հաջողություններին:
Վահագն Խաչատուրյանը ներկաներին մանրամասներ է ներկայացրել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի մասին:
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը