ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից բացահայտվել է Երևանում հավաքին մասնակցելու համար քաղաքացիներին վճարելու դեպք
Շիրակի մարզի բնակիչը համագյուղացիներին, այդ թվում՝ անչափահասներին, գումար է խոստացել և վճարել Երևանի հավաքին մասնակցելու համար․ դեպքի առթիվ հարուցվել է քրեական հետապնդում։

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության գործընկերների հետ իրացնելիս ապրիլի 23-ին պարզվեց, որ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ, նախնական պայմանավորվածությամբ, ապրիլի 11-ին Երևանի Ազատության հրապարակում կուսակցություններից մեկի կազմակերպած հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռել է համագյուղացիներից 12 հոգու, այդ թվում` անչափահասների` խոստանալով գումար, այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը: Այս հարցում 39-ամյա տղամարդուն օժանդակել են ընտանիքի անդամները:
Ըստ ստացված տվյալների՝ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի 39-ամյա բնակիչը նախնական պայմանավորվածությամբ ապրիլի 11-ին Երևանի Ազատության հրապարակում անցկացված հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել է համագյուղացիներից 12 անձի, որոնց թվում եղել են նաև անչափահասներ։ Նրանց խոստացվել է դրամական փոխհատուցում։
Պարզվել է, որ նշված անձը ընտանիքի անդամների աջակցությամբ կազմակերպել է գյուղացիների տեղափոխումը Երևան՝ երկու համագյուղացիների ավտոմեքենաներով։ Հավաքին մասնակցելուց հետո, վերադառնալով գյուղ, նա իր տան բակում չափահասներին վճարել է 10 հազար դրամ, իսկ անչափահասներին՝ 5 հազար դրամ՝ միաժամանակ խոստանալով հետագա ֆինանսական աջակցություն։
Դեպքի առթիվ 12 անձանցից ընդունվել են նույնաբովանդակ հաղորդումներ, որոնք փոխանցվել են նախաքննական մարմին։
Նշված փաստի հիման վրա ընտանիքի չորս անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հատկանիշներով։
Որպես խափանման միջոց՝ 39-ամյա տղամարդու նկատմամբ կիրառվել է տնային կալանք և բացակայելու արգելք։ Նրա մոր և քրոջ նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք, իսկ ընտանիքի անչափահաս անդամի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողություն։
Նախաքննությունը շարունակվում է։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: