Հասարակություն
4 հունիսի 2026 • 08:16
ՀՀ–ում մարզասրահները հստակ չափորոշիչներ կունենան, մարզիչները` հավաստագիր
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ չափորոշիչները հատկապես վերաբերում են ֆիտնես կենտրոններում տեղադրված մարզասարքերին, որպեսզի դրանք ինքնաշեն չլինեն, ունենան համապատասխան սերտիֆիկատ և որպեսզի դրա օգտագործումը լինի անվտանգ։

ՀՀ-ում ֆիտնես կենտրոններին ու մարզասրահներին կներկայացվեն գործունեության չափորոշիչներ` մարդու առողջության համար անվտանգ և ապահով միջավայր ապահովելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ չափորոշիչները հատկապես վերաբերում են ֆիտնես կենտրոններում տեղադրված մարզասարքերին, որպեսզի դրանք ինքնաշեն չլինեն, ունենան համապատասխան սերտիֆիկատ և որպեսզի դրա օգտագործումը լինի անվտանգ։
«Հստակ կարգավորումներ են սահմանվել օդափոխման, սանհանգույցի, ջրամատակարարման, բնական կամ արհեստական լուսավորության, անհրաժեշտության դեպքում նաև` բժշկական օգնության հասանելիության մասով»,– ասել է նախարարը։
Անդրեասյանի խոսքով` ֆիտնես կենտրոնների գործունեությունը դարձել է ծանուցման ենթակա, և այս տարվա փետրվարից մինչ այս պահը ծանուցում է ներկայացրել շուրջ 40 կազմակերպություն։
«Այդ կազմակերպություններն աշխատում են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Ի դեպ, սահմանել ենք ֆիտնես կենտրոններում աշխատող մարզիչների հավաստագրման կարգը. մեր քաղաքացիներին խորհրդատվություն տրամադրող և մարզող մասնագետներն ունենան պատշաճ պատրաստվածություն։ Հավաստագրման կարգն այս տարվա մայիսի 7–ից արդեն իսկ ուժի մեջ է մտել»,– նշել է նախարարը։
Անդրեասյանը տեղեկացրեց, որ ֆիտնես կենտրոններին ներկայացվող չափորոշիչներն ուժի մեջ կմտնեն մեկ տարի անց` այս ժամանակահատվածում հնարավորություն տալով մարզասրահներին վերանայել իրենց գործունեությունը։
ԿԳՄՍՆ–ն շուրջ 1 600 քաղաքացիների շրջանում հարցումներ է իրականացրել ու պարզել՝ Հայաստանում մարզասրահներ այցելում է 10 քաղաքացուց մեկը։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։