ՀՀ–ում մեռելոց օրերը կրկին ոչ աշխատանքային կլինեն, Նավասարդը ներառվել է տոնացույցում
Հիշեցնենք, որ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության նախաձեռնությամբ մեռելոցի օրերը դարձել էին աշխատանքային՝ տնտեսական ակտիվության պահպանման հիմնավորմամբ:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի հեղինակն է անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Օրենսդրական փոփոխություններով՝ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին (Սուրբ ծնունդ, Սուրբ Հարություն, Վարդավառ, Սուրբ Աստվածածնի վերափոխում և Խաչվերաց) հաջորդող մեռելոց հիշատակի օրերը կրկին սահմանվում են որպես ոչ աշխատանքային։
Կառավարությունն այլևս չի կարողանա տոների կամ հիշատակի օրերի հետ կապված ոչ աշխատանքային օրեր սահմանել հաջորդող կամ նախորդող հանգստյան օրերի հաշվին (օրերի տեղափոխություն իրականացնել)։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության նախաձեռնությամբ մեռելոցի օրերը դարձել էին աշխատանքային՝ տնտեսական ակտիվության պահպանման հիմնավորմամբ:
Ընդունված օրենքով տոնացույցում ներառվել են հետևյալ փոփոխությունները.
-
Մեսրոպ Մաշտոցի օր – կնշվի փետրվարի 17–ին:
-
Նավասարդ (Ազգային ավանդույթների, մշակույթի և համայն աշխարհի հայերի միասնության օր) – կնշվի օգոստոսի 11–ին:
-
Հայրերի օր – հունիսի 17–ի փոխարեն այսուհետ կնշվի հունիսի 3–րդ կիրակի օրը։
-
Երևանի և մարզերի օրեր – կնշվեն սեպտեմբերի 5–ին հաջորդող առաջին շաբաթ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ օր՝ հստակ հերթականությամբ։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: