ՀՀ ՊԵԿ նախագահն ԱՄՆ-ում է
Կոմիտեի ղեկավարը կարևորել է միջազգային հարկային գործիքների կիրառման ընդլայնումը, որը նպաստում է առավել կանխատեսելի և վստահելի միջավայրի ձևավորմանը միջազգային գործունեություն ծավալող բիզնեսների համար։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն օրերս մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարեկան ընդհանուր ժողովին և հանդես եկել ելույթով՝ անդրադառնալով երկրում իրականացվող հարկային և մաքսային բարեփոխումներին, ինչպես նաև պետություն–բիզնես համագործակցության զարգացման ընթացքին, հայտնում են ՊԵԿ-ից:
ՊԵԿ նախագահն ընդգծել է՝ մրցունակ, թափանցիկ և կանխատեսելի գործարար միջավայրի ձևավորումը հանդիսանում է Հայաստանի տնտեսության զարգացման առանցքային հիմքերից մեկը, և ընթացիկ բարեփոխումները միտված են հենց այս նպատակին՝ ապահովելով ավելի արդյունավետ և արդիական վարչարարություն Էդուարդ Հակոբյանը նշել է, որ Հայաստանը ներկայում ապրում է համակարգային վերափոխումների փուլ՝ ինչպես պետություն–հարկ վճարող հարաբերություններում, այնպես էլ տնտեսական մտածողության մեջ։ Այս գործընթացում Պետական եկամուտների կոմիտեն հանդես է գալիս որպես կամուրջ պետության և բիզնեսի միջև՝ առաջնորդվելով հստակ տեսլականով և առաքելությամբ։
«Վերջին տարիներին հարկ վճարողների հետ ձևավորվել է համագործակցության նոր մշակույթ՝ հիմնված բաց երկխոսության և փոխվստահության վրա։ Արդյունքում՝ այս տարի ևս պահպանում ենք հարկային եկամուտների երկնիշ աճի տեմպը, ինչն առաջին հերթին մեր հարկ վճարողների պատասխանատու վարքագծի և համատեղ աշխատանքի արդյունքն է»,-ասել է ՊԵԿ նախագահը։
Կոմիտեի ղեկավարը կարևորել է միջազգային հարկային գործիքների կիրառման ընդլայնումը, որը նպաստում է առավել կանխատեսելի և վստահելի միջավայրի ձևավորմանը միջազգային գործունեություն ծավալող բիզնեսների համար։ Ըստ Էդուարդ Հակոբյանի, գնահատելի է ԱՄՆ կառավարության աջակցությունը, որի շնորհիվ հնարավոր է դառնում տեղայնացնել առաջատար փորձն ու նորարար լուծումները հարկային և մաքսային համակարգերում։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: