Հասարակություն
24 հունիսի 2026 • 07:06
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում
Կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ նպաստելու COP17-ի հաջող անցկացմանը և կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգի առաջմղմանը։
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում՝ մասնակցելու 2026 թվականի հունիսի 20–28-ը Լոնդոնում անցկացվող «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» (London Climate Action Week – LCAW) համաշխարհային համաժողովին։ Այս մասին հայտնում են նախարարւթյունից։
«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի կլիմայական և բնապահպանական օրակարգը, ամրապնդելու միջազգային համագործակցությունը, ինչպես նաև խթանելու ֆինանսական, տեխնոլոգիական և քաղաքական աջակցության ներգրավումը՝ կլիմայական և բնապահպանական նախաձեռնությունների արդյունավետ իրականացման նպատակով։
Այցի շրջանակում նախարարը հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության Բնության նախարար Մերի Գրեգի և ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկել են Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, կազմակերպչական և բովանդակային առաջնահերթությունները, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ նպաստելու COP17-ի հաջող անցկացմանը և կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգի առաջմղմանը։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: