ՀՀ ՏԿԵ փոխնախարարը հանդիպել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարի տեղակալ, Ճանապարհային բեռնափոխադրումների կազմակերպության ղեկավարի հետ
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակել երկու երկրների միջև միջազգային ճանապարհային տրանսպորտի համագործակցության զարգացման ռազմավարությունների վերաբերյալ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հանդիպել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարի տեղակալ, Ճանապարհային բեռնափոխադրումների կազմակերպության ղեկավար Ռեզա Աքբարիի հետ։
Ինչպես հայտնում են իրանական լրատվամիջոցները, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային տրանսպորտային համագործակցության զարգացման ուղիների շուրջ։
Հանդիպման ընթացքում Ռեզա Ակբարին նշել է, որ երկու երկրների նախարարների մակարդակով ինտենսիվ բանակցությունների արդյունքում պատրաստվել է համապարփակ փոխըմբռնման հուշագրի նախագիծ: Այս նախագիծը կենտրոնանում է այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են ենթակառուցվածքների զարգացումը, սահմանային երթևեկության խոչընդոտների վերացումը, ճանապարհային վճարների կրճատումը կամ վերացումը։
Նա նշել է նաև, որ տարածաշրջանում զուգահեռ միջանցքների ստեղծումը և Իրան-Հայաստան-Վրաստան միջանցքի լիարժեք ակտիվացումը կարող են զգալիորեն բարձրացնել առևտրային փոխանակումների մակարդակը և վճռորոշ դեր խաղալ տարածաշրջանային մատակարարման շղթայում։
Հանդիպումից հետո Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը ողջունել է Իրանի հետ տնտեսական և տրանսպորտային համագործակցության ընդլայնումը ։
Անդրադառնալով երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև նախկինում անցկացված մասնագիտական հանդիպումներին՝ նա հավելել է. «Առաջիկայում կողմերի պաշտոնյաների միջև կանցկացվի հերթական մասնագիտական հանդիպումը՝ փոխըմբռնման հուշագրի նախագծում առաջարկված կետերը և երկկողմ համագործակցության զարգացման գործնական ուղիները մանրամասն քննարկելու համար, իսկ այս բանակցությունների արդյունքները կհայտարարվեն դիվանագիտական խողովակներով»։
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։