Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից մինչև ճոպանուղի տանող 5կմ երկարությամբ ճանապարհահատվածը
Խոսքը Հ-55 (Հրազդանի տրանսպորտային հանգույց - Ծաղկաձորի ճոպանուղի) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+800 - կմ10+800 հատվածի մասին է։

Մեկնարկել են Ծաղկաձորի մուտքից մինչև ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Խոսքը Հ-55 (Հրազդանի տրանսպորտային հանգույց - Ծաղկաձորի ճոպանուղի) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+800 - կմ10+800 հատվածի մասին է։
Ինչ աշխատանքներ են նախատեսված.
-
Հողային աշխատանքներ (որոնք այս պահին արդեն ընթացքի մեջ են)։
-
Երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։
-
Իջատեղերի, մուտքերի և արհեստական կառուցվածքների նորոգում։
-
Ջրահեռացման վաքերի տեղադրում։
-
Մայթերի կառուցում և այլ հարակից աշխատանքներ։
«Զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող ճանապարհի հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Այս ճանապարհահատվածի արդիականացումը էականորեն կբարելավի երթևեկության անվտանգությունն ու հարմարավետությունը՝ նպաստելով դեպի առողջարանային քաղաք զբոսաշրջային հոսքերի ակտիվացմանը։
Կարդացեք նաև
Հասարակություն29 հուլիսի 2026
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
Հանցավոր դրսևորումների կանխարգելման և հանրային անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում հետևողականորեն շարունակում է հատուկ միջոցառումները։
Հասարակություն29 հուլիսի 2026
Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայտնում է ՀՀ Քնչական կոմիտեն։
Հասարակություն29 հուլիսի 2026
ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։