Հորդառատ անձրև Երևանում․ փրկարարներն օպերատիվ արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին
Փրկարարները տարբեր հասցեներում մոտոպոմպերի միջոցով ճանապարհներից իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ, միևնույն ժամանակ դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները։

Օգոստոսի 30-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել մայրաքաղաքում հորդառատ անձրևի հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ․ մասնավորապես՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջաններում ջրալցումների, անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների, էլ․լարերի կարճ միացման վերաբերյալ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները տարբեր հասցեներում մոտոպոմպերի միջոցով ճանապարհներից իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ, միևնույն ժամանակ դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները։
Կարդացեք նաև
Հասարակություն30 օգոստոսի 2026
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի տարածքում մահվան ելքով պատահար է տեղի ունեցել
Ընկերությունը իր բոլոր աշխատակիցներին և կապալառուներին խստագույնս հորդորում է պահպանել անվտանգության բոլոր կանոնները։
Հասարակություն30 օգոստոսի 2026
Արագածոտնի մարզում ավտովթար է տեղի ունեցել. պարեկների մեքենան կողաշրջվել է
Թե ով է վթարի մեղավորը՝ պարզվում է։
Հասարակություն30 օգոստոսի 2026
Երևանում պատշգամբ է փլուզվել. կան վիրավորներ
Քաղաքացիները նշել են, որ շենքը հին է և գրեթե բոլոր պատշգամբները նույն վիճակում են