Հովհաննես Ազոյանը, ի պաշտպանություն Արթուր Օսիպյանի, կմասնակցի նստացույցին
Այսօր Ազոյանը գրառում էր կատարել՝ նշելով. «Արթուր Օսիպյանն ինձ համար կարմիր գիծ է։ Նախապես զգուշացնում եմ բոլորին»։

Դերասան Հովհաննես Ազոյանն այսօր՝ հունիսի 3-ին կմասնակցի կալանավորված Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջի նստացույցին։
Այս մասին դերասանը հայտնել է ԶԼՄ-ներրին։ Նա այլ հարցերի չցանկացավ պատասխանել՝ հավելելով, որ նստացույցի ժամանակ բոլոր հարցերի պատասխանները կտա։
Այսօր Ազոյանը գրառում էր կատարել՝ նշելով. «Արթուր Օսիպյանն ինձ համար կարմիր գիծ է։ Նախապես զգուշացնում եմ բոլորին»։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ից Բաղրամյան 26-ի դիմաց նստացույց է իրականացվում՝ ի պաշտպանություն Արթուր Օսիպյանի։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։