Հասարակություն
10 սեպտեմբերի 2026 • 13:00
Հովիկ Աբրահամյանը դատի է տվել ArmPulse-ին՝ 6 միլիոն դրամ փոխհատուցում և հրապարակման հերքում պահանջելով
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը դատի է տվել ArmPulse-ին՝ իր վերաբերյալ հրապարակված տեղեկությունները զրպարտություն համարելով։ Նա պահանջում է հրապարակային հերքում և 6 միլիոն դրամ փոխհատուցում։ ArmPulse-ը հայտնել է, որ հայցի մասին տեղյակ է և իր հրապարակման իրավաչափությունը կպաշտպանի դատարանում։

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը դատական հայց է ներկայացրել «ԱՐՄ ՊՈՒԼՍ» ՍՊԸ-ի դեմ՝ պահանջելով հերքել ArmPulse.am կայքում 2026 թվականի օգոստոսի 25-ին հրապարակված՝ «1 միլիոն դոլարից ավելի շորթում և սպառնալիքներ․ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապված նոր աղմկահարույց սկանդալ է հասունանում» վերնագրով տեսանյութում իր վերաբերյալ ներկայացված տեղեկությունները։
Հայցվորը պնդում է, որ հրապարակման մեջ իր վերաբերյալ ներկայացված փաստացի տվյալները չեն համապատասխանում իրականությանը և զրպարտություն են, ինչի հետևանքով արատավորվել են իր պատիվն ու արժանապատվությունը։
Հովիկ Աբրահամյանը դատարանից, մասնավորապես, պահանջում է պարտավորեցնել «ԱՐՄ ՊՈՒԼՍ» ՍՊԸ-ին հրապարակայնորեն հերքել իր վերաբերյալ հրապարակման մեջ ներկայացված՝ խարդախության եղանակով խոշոր գումար շորթելու և ճնշում գործադրելու մասին տեղեկությունները։
Հայցով պահանջվում է նաև Հովիկ Աբրահամյանի օգտին «ԱՐՄ ՊՈՒԼՍ» ՍՊԸ-ից բռնագանձել 6 միլիոն ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։
ArmPulse-ի դիրքորոշումը
ArmPulse-ը տեղեկացնում է, որ տեղյակ է ներկայացված հայցի մասին և պատրաստվում է իր իրավունքներն ու հրապարակման իրավաչափությունը պաշտպանել դատարանում։
Մենք կարևորում ենք լրատվամիջոցի՝ հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ տեղեկություններ տարածելու և հասարակությանը հնարավորինս ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու իրավունքը։
Միաժամանակ ArmPulse-ը հարգում է դատարանի իրավասությունը և իր դիրքորոշումները կներկայացնի օրենքով սահմանված դատական ընթացակարգի շրջանակում։
Դատական գործընթացի հետագա ընթացքի և դատարանի կողմից կայացված որոշումների մասին ArmPulse-ը կտեղեկացնի իր ընթերցողներին։
Կարդացեք նաև
Հասարակություն10 սեպտեմբերի 2026
Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել․ ԱՆ
Մշտադիտարկման նպատակով իրականացվող նմուշառումները կրելու են շարունակական բնույթ:
Հասարակություն10 սեպտեմբերի 2026
Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Հասարակություն10 սեպտեմբերի 2026
Քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի հատկանիշներով հետախուզվողին
Նա ներկայացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։