Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար
Նիստում ներկայացվել են նաև վարորդական իրավունքից զրկված անձանց վարելու իրավունքի վերականգնման նոր ընթացակարգերը։ Օրենսդրական այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հուլիսի 6-ից։

ՀՀ կառավարության հուլիսի 2-ի նիստում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է վարորդական վկայական ստանալու քննությունների ընդունման և տրամադրման կարգում փոփոխությունների նախագիծը։ Նախարարի խոսքով՝ լուծումները ձևավորվել են քաղաքացիների հետ ակտիվ երկխոսության արդյունքում։
Նախագծով առաջարկվում է երեք հիմնական փոփոխություն, որոնք ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից.
-
Գործող կարգավորումներով բժշկական հաստատությունների հետ բավարար փոխգործակցություն չի եղել, ինչի հետևանքով երբեմն վարորդական իրավունք է տրամադրվել թմրաբանական կամ հոգեբուժական հաստատություններում հաշվառված անձանց։ Նոր փոփոխությամբ տվյալները կստացվեն ինքնաշխատ եղանակով։ Ավելին՝ համակարգից ստացված բացասական ազդակը հիմք կհանդիսանա վարելու իրավունքի դադարեցման համար, նույնիսկ եթե քաղաքացին չի ներկայացել հաշվառման-քննական ստորաբաժանում։
-
Հերթերի ծանրաբեռնվածության պատճառով գործող 1 տարի ժամկետը հաճախ չէր բավարարում քաղաքացիներին գործնական քննությանը պատշաճ պատրաստվելու համար։ Այսուհետ տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի 2 տարի։
-
Տեսական քննության հարցաշարերը կլինեն ավելի նպատակային։ Օրինակ՝ թեթև մարդատար մեքենայի քննության ժամանակ այլևս չեն ներառվի ավտոբուսների վարմանն առնչվող հարցեր, այլ կլինեն միայն տվյալ կարգին ու ենթակարգին բնորոշ հարցեր։
Նիստում ներկայացվել են նաև վարորդական իրավունքից զրկված անձանց վարելու իրավունքի վերականգնման նոր ընթացակարգերը։ Օրենսդրական այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հուլիսի 6-ից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ նոր կարգավորումները վերաբերում են միայն վարչական կարգով զրկման դեպքերին և չեն տարածվելու օրինական ուժի մեջ մտած դատավճռով իրավունքից զրկվածների վրա։
«Ակնհայտ է, որ մենք պետք է ճանապարհային երթևեկության անվտանգությանն ավելի ու ավելի մեծ ուշադրություն դարձնենք և ունենանք սկզբունքային դիրքորոշում, որովհետև խոսքը մարդկանց կյանքերի մասին է»,- նշել է վարչապետը՝ հանձնարարելով ապահովել հանրության պատշաճ իրազեկումը։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: