Հուլիսի 9–ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի. Գագիկ Սուրենյան
Մինչ տաք հոսանքների ժամանելը, այսօր Հայաստանը կշարունակի գտնվել Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։

Հայաստանում հուլիսի 9-ից եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն է սպասվում։ Անմիջապես հարավից հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ։ Այս մասին հայտնել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Տաք հոսանքների ներթափանցման արդյունքում ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում, հուլիսի 8-ի համեմատ, ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով։
«Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի։ Ամենատաք գոտին կլինի Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ հուլիսի 10-ին և 11-ին կգրանցվի 36-37 աստիճան տաքություն»,- նշել է Գագիկ Սուրենյանը։
Հուլիսի 9-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության մեծ մասում կդադարեն տեղումները և կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Բացառություն կկազմեն միայն հետևյալ հատվածները.
-
Երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրևներ։
-
Կդիտվի բացառապես առանց տեղումների եղանակ։
Մինչ տաք հոսանքների ժամանելը, այսօր Հայաստանը կշարունակի գտնվել Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։
Օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով, անձրևները կշարունակվեն, իսկ առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հյուսիս-արևմուտքից ցուրտ օդային հոսանքների ներհոսքի պատճառով այսօր օդի ջերմաստիճանը դեռևս կպահպանվի կլիմայական նորմայից ցածր։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։