Հուլիսին Հայաստանում գրանցվել է 6.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ
Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.5 տոկոս։

2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 6.5%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 4.6%: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
ՀՀ կառավարության հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, շինարարության ծավալն աճել է 26.5 տոկոսով, ծառայությունների ոլորտում աճը կազմել է 17 տոկոս, իսկ արդյունաբերության ոլորտում՝ 3.1 տոկոս։
Առևտրի շրջանառությունը նույն ժամանակահատվածում նվազել է 0.1 տոկոսով։
2026 թվականի հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 6.7 տոկոսով։
Արտահանումը նվազել է 15.7 տոկոսով, իսկ ներմուծումն աճել է 21.5 տոկոսով։ Միաժամանակ, դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.5 տոկոս։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը