Հունիս-հուլիս ամիսների ընթացքում միրգ ենք արտահանել աշխարհի 15 երկիր․Գևորգ Պապոյան
« Պետք է ջանք դրվի, որպեսզի ապրանքը համապատասխանի շուկայի ստանդարտներին և պահանջներին»։

Կառավարության նիստում արձանագրվել է, որ հունիսին զբոսաշրջության ոլորտում գրանցվել է պատմական ռեկորդ, իսկ Արարատի մարզում՝ նշվել է, որ ծիրանի մթերման գինը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է՝ հասնելով 400-600 դրամի։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ներկայացրել է արտահանման ընդլայնվող աշխարհագրությունը։ «Մենք հունիս-հուլիս ամիսների ընթացքում միրգ ենք արտահանել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր և բանջարեղեն՝ 8 երկիր։ Ընդ որում, այդ արտահանումները հնարավորություն են, ուզում եմ սա էլ արձանագրենք, որ մեր տնտեսվարողները պետք է հարմարվողականություն ցուցաբերեն։ Շուկաներից յուրաքանչյուրն ունի իր պահանջները կամ ճաշակների իր բանաձևը, և պետք է մեր արտահանողները հարմարվեն։ Պետք է ջանք դրվի, որպեսզի ապրանքը համապատասխանի շուկայի ստանդարտներին և պահանջներին, ուսումնասիրությունները արվեն պատշաճ, որպեսզի այդ խնդիրները չառաջանան»,-ասել է Գևորգ Պապոյանը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը