Հասարակություն
13 հունիսի 2026 • 17:44
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։

Այսօր՝ հունիսի 13-ին՝ ժամը 13։13-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել՝ Բաղրամյան գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկին կից անասնագումի տանիքում այրվում է անասնակեր:
ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Ըստ ՆԳՆ-ի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 14:02-ին, մարվել՝ 15:38-ին: Մասամբ այրվել է մոտ 600 հակ անասնակեր:
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։