Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում
Պարզվել է՝ հրդեհը բռնկվել է կից հինգ տան տանիքներում (ընդհանուր՝ մոտ 500քմ)։

Մայիսի 11-ին, ժամը 04։37-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկում, հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Պարզվել է՝ հրդեհը բռնկվել է կից հինգ տան տանիքներում (ընդհանուր՝ մոտ 500քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։40-ին, մարվել՝ 05։55-ին։ Այրվել են տանիքներից մոտ 140 քմ հատված, մեկ տան երկրորդ հարկը և տանիքը՝ մոտ 40 քմ, մեկ տան երկրորդ հարկում՝ խոհանոցը և ջերմահարվել կից տան տանիքից մոտ 10 քմ հատված։
Հրշեջ-փրկարարնեիրն հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներ․ տուժածներ չկան։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։