Հասարակություն
9 օգոստոսի 2026 • 12:36
Հրդեհ Սոլակ բնակավայրում․ այրվել է տանը կից շոգեբաղնիքը
Տեղում պարզվել է, որ կրակը բռնկվել է բնակելի տանը կից՝ մոտ 70 քմ մակերեսով շոգեբաղնիքում։

Օգոստոսի 9-ին՝ ժամը 06։35-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Սոլակ բնակավայրի 1-ին թաղամասի տներից մեկում բռնկված հրդեհի մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ կրակը բռնկվել է բնակելի տանը կից՝ մոտ 70 քմ մակերեսով շոգեբաղնիքում։
Հրշեջ-փրկարարների իրականացրած գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 07:04-ին, ապա ամբողջությամբ մարվել՝ 07:55-ին։
Պատահարի հետևանքով այրվել են շոգեբաղնիքն իր սրահով, տանիքի ու պատերի փայտե կառուցատարրերը (ընդհանուր՝ մոտ 47 քմ), ինչպես նաև էլեկտրական համակարգը։
Կարդացեք նաև
Հասարակություն9 օգոստոսի 2026
ՆԳՆ-ն հերքում է Դաշտավանում կրակոցների մասին լուրերը․ կան ձերբակալվածներ
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի ունեցող վիճաբանության մասին։
Հասարակություն9 օգոստոսի 2026
Էջմիածնում ոստիկանները կանխել են սառը զենքերի կիրառմամբ զինված հաշվեհարդարը
Իրավապահների հայտնվելու պահին կասկածյալներից երկուսը փորձել են ազատվել սառը զենքերից․ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մեկ կռփազենք (կաստետ) և գաղտնի փականով դանակ։
Հասարակություն9 օգոստոսի 2026
Արգամ Աբրահամյանը կալանավորվեց 2 ամսով․ նա մեղադրվում է սպանություն պատվիրելու մեջ
Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ նախօրեին ձերբակալված Ա․ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել սպանություն պատվիրելու հոդվածով։