Հռոմի պապ Լեւոն XIV քննադատել է «բռնակալների» կողմից կառավարվող աշխարհը՝ Թրամփի սոցիալական ցանցերում հարձակումներից հետո։
Հռոմի պապ Լևոն XIV-ը Կամերունում խիստ քննադատել է պատերազմներ վարող առաջնորդներին՝ հայտարարելով, որ աշխարհը տուժում է «բռնակալների» գործողություններից և միլիարդավոր միջոցները ծախսվում են ոչ թե զարգացման, այլ ավերածությունների վրա։

Հռոմի պապ Լեւոն XIV խիստ քննադատել է համաշխարհային առաջնորդներին, որոնք միլիարդավոր դոլարներ են ծախսում պատերազմների վրա՝ հայտարարելով, որ աշխարհը «կործանվում է մի բուռ բռնակալների կողմից»։ Այս արտահայտությունները նա արել է Կամերուն կատարած այցի ընթացքում, այս մասին հայտնում է «Ալ Ջազիրա»–ն։
«Պատերազմի տերերը ձևացնում են, թե չեն հասկանում, որ ոչնչացնելու համար բավական է մեկ ակնթարթ, մինչդեռ վերականգնելու համար հաճախ ամբողջ կյանքը բավարար չէ», — նշել է պոնտիֆիկոսը՝ Թրամփի կողմից սոցիալական ցանցերում հերթական քննադատությունից հետո։
Հռոմի պապը նաև հավելել է, որ նրանք աչք են փակում այն փաստի վրա, որ միլիարդավոր դոլարներ են ծախսվում սպանությունների և ավերածությունների վրա, մինչդեռ բուժման, կրթության և վերականգնման համար անհրաժեշտ միջոցները պարզապես չեն գտնվում։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։