ԻԻՀ նախագահի տեղակալը ամփոփել է Հայաստան կատարած այցի արդյունքները
Իրանի փոխնախագահը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած ծավալուն հանդիպման առանցքում եղել է երկու երկրների գործակցության ընդլայնումն ու առևտրի դյուրացումը։

ԻԻՀ նախագահի տեղակալ և Բյուջեի ու պլանավորման կազմակերպության ղեկավար Սեյեդ Համիդ Փուրմոհամադին, ամփոփելով իր Հայաստան կատարած այցի արդյունքները, հայտնել է տրանսպորտային, մաքսային և սահմանային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Թեհրանի ու Երևանի միջև ձեռք բերված կարևոր պայմանավորվածությունների մասին։
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Իրանի փոխնախագահը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած ծավալուն հանդիպման առանցքում եղել է երկու երկրների գործակցության ընդլայնումն ու առևտրի դյուրացումը։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ բանակցությունների ամենակարևոր թեման երկու երկրների միջև տրանսպորտի, կապի և առևտրի ոլորտներում համագործակցության զարգացուման խթանումն էր», ասել է նա։
Այս համատեքստում Փուրմոհամադին «Նորդուզ» սահմանային տերմինալի ընդլայնումը, «Ջոլֆա-Քալալե» երթուղու կառուցումն ու «Թավրիզ-Բազարգան» ավտոճանապարհի շինարարության արագացումը որակել է որպես Իրանի կառավարության գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Նա նաև հավելել է, որ Թեհրանն ու Երևանը պայմանավորվել են մաքսատների միջև ստեղծել «կանաչ միջանցք», իսկ Իրանի բյուջետային կազմակերպությունն ամբողջությամբ կֆինանսավորի Արաքս գետի վրա երկրորդ սահմանային կամրջի կառուցումը՝ բեռնատարների հոսքն ու առևտրի տեմպերն արագացնելու նպատակով։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։