IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
Նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է

ՀՀ կառավարությունը մանրամասներ է հայտնել IMEI համարների գրանցման համակարգի վերաբերյալ։
Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է։
Կարգավորումը միտված է՝
– նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը,
– ապահովելու հավասար և արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար,
– պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով հեռախոսներից,
– ներդնելու բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։
Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։ Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը՝ առանց որևէ անձնական տվյալների։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: