iMessage-ով Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ նամակներ են ուղարկվում. Կիբեռոստիկանության զգուշացումը
Կիբեռոստիկանությունը հորդորում է նմանօրինակ նամակներ ստանալու դեպքում պարզապես անտեսել դրանք, ինչպես նաև արգելափակել (բլոկավորել) ուղարկողի հեռախոսահամարը կամ էլեկտրոնային հասցեն։

iMessage-ով Ճանապարհային անունից կեղծ նամակներ են ուղարկվում. Կիբեռոստիկանության զգուշացումը
ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը հայտնում է հերթական ֆինանսական զեղծարարության մասին և քաղաքացիներին հորդորում լինել ուշադիր։
«Քաղաքացիները iMessage հավելվածի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից։ Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է` հափշտակել ձեր ֆինանսական միջոցները»,- նշված է իրավապահ մարմնի տարածած հաղորդագրության մեջ։
Կիբեռոստիկանությունը հորդորում է նմանօրինակ նամակներ ստանալու դեպքում պարզապես անտեսել դրանք, ինչպես նաև արգելափակել (բլոկավորել) ուղարկողի հեռախոսահամարը կամ էլեկտրոնային հասցեն։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։