Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ծառայությունից օգտվելու համար քաղաքացիները պետք է նախապես հերթագրվեն էլեկտրոնային համակարգով՝ հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայանալու համար։

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել իրազեկմամբ՝ վարելու իրավունքից զրկված այն քաղաքացիների համար, ում զրկման ժամկետը լրացել է մինչև սույն թվականի հուլիսի 6-ը։
Ըստ գերատեսչության սահմանած կարգի՝ եթե վարելու իրավունքից զրկման ժամկետն արդեն ավարտվել է (օրինակ՝ քաղաքացին զրկվել է 2025 թվականի մարտին), ապա հուլիսի 6-ից սկսած՝ տվյալ անձն ունի 1 տարի ժամանակ՝ վարորդական վկայականը վերականգնելու համար։
Հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայանալու օրը քաղաքացին իր հետ պետք է ունենա հետևյալ փաստաթղթերն ու անդորրագրերը.
-
Անձը հաստատող փաստաթուղթ:
-
50,000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման անդորրագիր (գանձապետական հաշիվ՝
900005003810128): -
Լրացուցիչ պետական տուրք (այն դեպքում, երբ հին վկայականը վերադարձման ենթակա չէ և անհրաժեշտ է ստանալ նորը).
-
12,000 ՀՀ դրամ՝ ֆիզիկական (պլաստիկ) վկայական ստանալու համար,
-
6,000 ՀՀ դրամ՝ թվային վկայականի դեպքում։
-
Ծառայությունից օգտվելու համար քաղաքացիները պետք է նախապես հերթագրվեն էլեկտրոնային համակարգով՝ հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայանալու համար։ Համակարգում անհրաժեշտ է ընտրել հետևյալ տողը. «Զրկված վարորդական վկայականի վերականգնում առանց քննությունների»:
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: