Ինչպես պաշտպանել մաշկը շոգին. ԱՆ-ն ներկայացրել է ամառային խնամքի հիմնական կանոնները
ԱՆ-ից հիշեցնում են, որ մաշկի խնամքին պետք է առավել ուշադիր լինեն երեխաները, բաց մաշկ ունեցողները, ինչպես նաև վիտիլիգո, ռոզացեա, ակնե կամ ատոպիկ մաշկաբորբ ունեցող անձինք:

Շոգ եղանակին մաշկը ենթարկվում է լրացուցիչ ծանրաբեռնվածության. ավելացած քրտնարտադրության և արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման հետևանքով այն հեշտությամբ ջրազրկվում է, գրգռվում, ինչը կարող է դառնալ պիգմենտային բծերի, արևայրուքի, մաշկի վաղաժամ ծերացման և քրոնիկական հիվանդությունների սրացման պատճառ։
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է մաշկը շոգից և արևից պաշտպանելու հիմնական խորհուրդները.
1. Արևապաշտպան միջոցներ և ստվեր
- Արևապաշտպան քսուքի կիրառում. Այն անհրաժեշտ է օգտագործել ոչ միայն ծովափին, այլև քաղաքային առօրյայում (զբոսնելիս, աշխատանքի գնալիս, մեքենայում):
- Պաշտպանություն ուղիղ ճառագայթներից. 11:00–17:00-ն ընկած հատվածում ցանկալի է մնալ ստվերում, կրել լայնեզր գլխարկ, արևային ակնոց, ազատ և բաց գույնի հագուստ:
2. Մաշկի ճիշտ մաքրում և խոնավացում
- Մեղմ մաքրում. Դեմքը պետք է լվանալ օրական 1-2 անգամ՝ մեղմ միջոցներով։ Ագրեսիվ լվացող միջոցները, սպիրտային լոսյոններն ու սկրաբները վնասում են մաշկի պաշտպանիչ շերտը՝ առաջացնելով չորություն և գրգռվածություն։
- Ճարպոտ մաշկի խնամք. Չի կարելի փորձել մաշկը «չորացնել», քանի որ դա հակառակ ազդեցությունն է ունենում՝ ակտիվացնելով ճարպարտադրությունը։
- Թեթև խոնավացում. Արևը, քրտինքը, օդորակիչն ու քլորացված ջուրը ջրազրկում են նույնիսկ ճարպոտ մաշկը, ինչի պատճառով թեթև խոնավացնող քսուքների օգտագործումը պարտադիր է:
3. Հագուստ և շպար
- Չծանրաբեռնել մաշկը. Խորհուրդ չի տրվում օգտագործել շերտավոր շպար, ծանր տոնային կամ ճարպոտ քսուքներ, որոնք փակում են ծակոտիները:
- Խոնավության կանխում. Քրտինքը, կիպ և սինթետիկ հագուստը կարող են հանգեցնել քրտնախաշի, ֆոլիկուլիտի և սնկային վարակների:
ԱՆ-ից հիշեցնում են, որ մաշկի խնամքին պետք է առավել ուշադիր լինեն երեխաները, բաց մաշկ ունեցողները, ինչպես նաև վիտիլիգո, ռոզացեա, ակնե կամ ատոպիկ մաշկաբորբ ունեցող անձինք:
«Ամռանը մաշկին պետք է երեք հիմնական բան՝ մեղմ մաքրում, թեթև խոնավացում և արևից արդյունավետ պաշտպանություն»,- ամփոփված է նախարարության հաղորդագրությունում։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։