Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Բաքվում կայանալիք Համաշխարհային քաղաքաշինական գագաթնաժողովին
Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 180 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ տարբեր պետությունների ղեկավարներ, խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, քաղաքաշինարարներ ու կառուցապատողներ:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Համաշխարհային քաղաքաշինական (ուրբանիստական) գագաթնաժողովին, որն անցկացվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրի (UN-Habitat) հետ համագործակցությամբ, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Վրաստանի կառավարության ղեկավարը ելույթ կունենա Համաշխարհային քաղաքաշինական համաժողովի 13-րդ նստաշրջանում: Նախատեսվում է նաև Իրակլի Կոբախիձեի հանդիպումը Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Գագաթնաժողովի շրջանակում պետությունների առաջնորդները կքննարկեն կլիմայական փոփոխություններով ու հակամարտություններով պայմանավորված բնակարանային գլոբալ ճգնաժամի հաղթահարման ուղիները, ինչը կայուն և ներառական քաղաքային զարգացման կարևորագույն նախապայմաններից է:
Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 180 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ տարբեր պետությունների ղեկավարներ, խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, քաղաքաշինարարներ ու կառուցապատողներ:
Վրաստանի վարչապետը Բաքու է մեկնել պաշտոնական պատվիրակության ուղեկցությամբ, որի կազմում են.
-
Մակա Բոչորիշվիլի – փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար,
-
Մարիամ Քվրիվիշվիլի – էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար,
-
Սուլխան Թամազաշվիլի – ներքին գործերի նախարար,
-
Լևան Ժորժոլիանի – կառավարության աշխատակազմի ղեկավար:
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։