Իրանը հերքում է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ սադրիչ գործողությունների մասին լուրերը
Բաղաեին շեշտել է՝ Թեհրանն արդեն ձևակերպել է իր լեգիտիմ պահանջները՝ հիմնված ազգային շահերի վրա, և զգուշացրել, որ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմանը սատարող ցանկացած պետություն կդիտարկվի որպես պատերազմական հանցագործության մեղսակից:

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի հետ «կեղծ դրոշի», նույն ինքը՝ սադրիչ գործողությունների շուրջ ընթացող քննարկումներին, նշել է, որ Ադրբեջանի հետ երկխոսության արդյունքում հաջողվել է հարթել առկա բոլոր թյուրիմացությունները, հայտնում է իրանական tasnim-ը։
Պաշտոնյանի հաղորդմամբ՝ ինչ վերաբերում է Թուրքիային, իրանական կողմը հերքել է այդ երկրի տարածքի ուղղությամբ որևէ արկ արձակելու լուրերը՝ շեշտելով, որ հարցը վերջնականապես լուծվել է բանակցությունների միջոցով։
Անդրադառնալով տարածաշրջանի երկրներին ուղղված Իրանի հորդորներին և հետագա հարաբերություններին՝ Բաղաեին ընդգծել է. «Մենք եղել ենք և կմնանք տարածաշրջանի երկրների հարևանը։ Ամերիկան այս տարածաշրջանի հետ որևէ կապ չունի, և նրանք որևէ արժեք չեն տալիս տարածաշրջանային անվտանգությանը։ Մենք բազմիցս զգուշացրել ենք տարածաշրջանի երկրներին՝ թույլ չտալ թշնամիներին օգտագործել իրենց ենթակառուցվածքները, սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ։ Իրանն երբեք չի ասել, թե տարածաշրջանի երկրները մեր թշնամիներն են։ Մենք վճռական ենք պահպանելու բարեկամական հարաբերությունները։ Հուսով ենք, որ այս երկրները, դասեր քաղելով, կգան այն եզրակացության, որ տարածաշրջանային անվտանգությունը հնարավոր չէ ապահովել առանց տարածաշրջանի երկրների միջև համագործակցության»։
Իրանի ԱԳՆ խոսնակը, անթույլատրելի համարելով վերջնագրերով ու սպառնալիքներով բանակցությունները, հրադադարի վերաբերյալ միջնորդների ներկայացրած 15 կետանոց նախագիծը որակել է որպես անտրամաբանական ու առավելապաշտական: Բաղաեին շեշտել է՝ Թեհրանն արդեն ձևակերպել է իր լեգիտիմ պահանջները՝ հիմնված ազգային շահերի վրա, և զգուշացրել, որ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմանը սատարող ցանկացած պետություն կդիտարկվի որպես պատերազմական հանցագործության մեղսակից:
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։