Տարածաշրջան
9 ապրիլի 2026 • 10:11
Իրանից Հայաստան ներմուծվող որոշ ապրանքների համար սակագնային քվոտա կկիրառվի
Նշվում է, որ այս ապրանքների ներմուծման դեպքում կկիրառվի զրո տոկոս մաքսատուրք։

Իրանից Հայաստան ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին ապրանքատեսակների, մասնավորապես` լոլիկի, վարունգի, խնձորի և նմանատիպ այլ ապրանքների մասով 2026 թվականի ընթացքում կգործի սակագնային քվոտա։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ այս ապրանքների ներմուծման դեպքում կկիրառվի զրո տոկոս մաքսատուրք։
Որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` 2025 թ. նոյեմբերի 26–ին ընդունված որոշումը, որն ուղղված է ապահովելու 2026 թվականին ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կիրարկումը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։