Բիզնես
30 հուլիսի 2026 • 10:31
Իրանից ներկրվող տեխնիկական աղը ՀՀ–ում վաճառվում է որպես կերակրի աղ․ Ավանի Աղի կոմբինատի փորձարկման լաբորատորիայի ղեկավար
Վերջերս "Անվտանգ սնունդ" հարթակում տեղադրվել էր ԻԻՀ ֊ից ներկրված աղի տուփ, ու տարաբնույթ֊տարակարծիք լիքը մեկնաբանություններ

Ավանի Աղի կոմբինատի փորձարկման լաբորատորիայի ղեկավար Արևիկ Մանուչարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Վերջերս "Անվտանգ սնունդ" հարթակում տեղադրվել էր ԻԻՀ ֊ից ներկրված աղի տուփ, ու տարաբնույթ֊տարակարծիք լիքը մեկնաբանություններ։ Ես Արևիկ Մանուչարյանն եմ, Ավանի Աղի կոմբինատի փորձարկման լաբորատորիայի ղեկավարը։
«Վերջերս "Անվտանգ սնունդ" հարթակում տեղադրվել էր ԻԻՀ ֊ից ներկրված աղի տուփ, ու տարաբնույթ֊տարակարծիք լիքը մեկնաբանություններ։ Ես Արևիկ Մանուչարյանն եմ, Ավանի Աղի կոմբինատի փորձարկման լաբորատորիայի ղեկավարը։
Պատասխանել եմ մեր հասարակությանը հուզող հարցերին`կապված ինչպես հայրենական արտադրության, այնպես էլ ներկրված աղերի մասին։ Նորից պատրաստ եմ ձեզ հուզող հարցերին տալ սպառիչ պատասխաններ։
Իսկ մինչ այդ`մի քիչ ինֆորմացիա.
Հայրենական արտադրության Էքստրա կերակրի աղը արտադրվում է Ավանի աղի կոմբինատ ՓԲԸ֊ում։ Մեր աղը մաքուր է, առանց որևէ քիմիական խառնուրդների։Այն ստանում ենք մաքուր աղաջրից` անօդ֊գոլորշիացման" եփովի" եղանակով։ Համաձայն ՀՀ կառավարության որոշման, ինչպես նաև ՄԱԿ֊ի մոնիտորինգների արդյունքներից ելնելով, Հայաստանում բնակչությանը վաճառվող կերակրի աղը պարտադիր պետք է լինի յոդացված` սա օրենք է։
Մենք աղը յոդացնում ենք կալիումի յոդատով, որը բավականին կայուն միացություն է, չի ցնդում, չի անհետանում, պահածոներն ու պանրաջուրը չի փչացնում։ Մարդու ստամոքսահյութի ազդեցության տակ կերակրի աղից անջատվում է յոդ էլեմենտը, ու այն յուրացվում է օրգանիզմի կողմից։
Չի կարելի հրաժարվել աղի օգտագործումից, այն կարգավորում է մարդկանց ու կենդանիների օրգանիզմի թթվային բալանսը, մասնակցում է նյութափոխանակության կարևոր պրոցեսներին։Հիշեք` ոչ թե աղի օգտագործումն է վնաս, այլ նրա չարաշահումը։ Մարդկանց համար սահմանված է ամենօրյա նորմա` 5֊10գրամի չափով։Դա ոչ թե վերցնել և ուտել է նշանակում, այլ այդ քանակը ձևավորվում է նաև հացի,պանրի, թթուների, պահածոների, ապուրների, աղցանների մեջ եղած աղի քանակներից և այլն։
Հայկական աղը ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ E 536 պրեպարատը, դա կալիումի հեքսաՑԻԱՆոֆերրատն է, որն արտերկրում ավելացնում են աղին` նրա սորունությունը, արտաքին ապրանքային տեսքը և համային արժեքները բարելավելու համար։
Մենք դա չենք ավելացնում մեր արտադրած աղերին։
Ու նաև` Իրանից ներ է մուծվում մեծաքանակ տեխնիկական աղ, որը Հայաստանում վերափաթեթավորում և հրամցնում են բնակչությանը` կերակրի աղի անվան տակ։ Եղեք ուշադիր, բոլոր տուփերի կողային հատվածում կարդացեք նշագրումները, գնեք միայն Ավանի աղի կոմբինատ ՓԲԸ նշագրումով աղը։
Ճանաչեք, օգտագործեք մերը` հայկական արտադրանքը, և եղեք առողջ»։
Կարդացեք նաև
Բիզնես6 հոկտեմբերի 2026
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ին, որն առաջին անգամ է անցկացվում Երևանում
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փորձը ցույց է տալիս՝ կառավարական կամ այլ պաշտոնական պարտականությունների որոշակի շրջանակով չկաշկանդված մարդիկ ավելի լավ են տեսնում հնարավորությունները և հեռանկարները։
Բիզնես9 սեպտեմբերի 2026
Ծովինար Վարդանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին գումարել է իր առաջին նիստը։
Բիզնես29 օգոստոսի 2026
Արարատ Միրզոյան․ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը թևակոխում է նոր փուլ
Նախարար Միրզոյանը նաև պատասխանել է դեսպանների և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հարցերին: