Իրանում հարձակումների հետևանքով զոհվել է պահպանության ստորաբաժանման հրամանատարը
Մարտի 28-ի հարձակումների ընթացքում վիրավորված Մաջիդ Զաքարիաեին մահացել է հաջորդ գիշերը․ նա ղեկավարում էր Իրանի անտառների և ջրային ռեսուրսների պահպանության ստորաբաժանումը։

Իրանում սպանվել է բնական պաշարների և ջրային ավազանների կառավարման կազմակերպության պահպանության ստորաբաժանման հրամանատար Մաջիդ Զաքարիաեին, հայտնում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ փոխկապակցված TASNIM լրատվամիջոցն իր թելեգրամյան ալիքում։
Ինչպես հաղորդվում է, Զաքարիաեին վիրավորվել էր մարտի 28-ին տեղի ունեցած հարձակումների ընթացքում և մահացել մարտի 29-ի գիշերը։
Նա ղեկավարում էր պետական այն կառույցի պահպանության ստորաբաժանումը, որը պատասխանատու է անտառների և ջրային ռեսուրսների պահպանության համար։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։