Իրանցի պաշտոնյան հայտնել է Հայաստանիև Իրանի միջև մաքսային «կանաչ միջանցքի» գործարկման աշխատանքների վերջնականացման մասին
«Սա նոր խթան կհանդիսանա երկկողմ առևտրաշրջանառության արագացման համար»:

Իրանական «Radioeqtesad»-ի հետ զրույցում Իրանի մաքսային ծառայության տարանցման վարչության գլխավոր տնօրեն Չենգիզ Խոնարին, անդրադառնալով Հայաստան-Իրան առևտրային հարաբերություններին, հայտնել է երկու երկրների միջև մաքսային «կանաչ միջանցքի» գործարկման աշխատանքների վերջնականացման մասին։ Այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Չենգիզ Խոնարին ասել է, որ ռիսկերի կառավարման և խելացի վերահսկողության վրա հիմնված այս համակարգը թույլ կտա առաջնային ապրանքները, գյուղմթերքն ու սննդամթերքը սահմանով անցկացնել նվազագույն փաստաթղթավորմամբ և առանց ժամանակատար ֆիզիկական զննումների: Խոնարիի փոխանցմամբ՝ ծրագրի հաջող իրականացման համար կողմերը նախապես կփոխանակեն տեղեկատվությունը, ինչը կրճատելու է սահմանին բեռների կանգառի ժամանակը։
Պաշտոնյան հավելել է, որ հայկական կողմի հետ վերջնական առցանց հանդիպումից և մաքսային մարմինների հաստատումից հետո դյուրացված այս ուղին պաշտոնապես կգործարկվի երկու երկրների արտոնյալ տնտեսական օպերատորների համար, ինչը նոր խթան կհանդիսանա երկկողմ առևտրաշրջանառության արագացման համար:
Նշելով, որ այս ծրագիրը չի սահմանափակվում միայն Հայաստանով , պաշտոնյան ասել է․ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և այլ երկրների համար կանաչ միջանցքների ստեղծումը նույնպես օրակարգում է, և այս ծրագիրը կիրականացվի փուլերով»։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։