Իրենց տղաները «բարձրակարգ» են, և դրա համար էլ բանակում չեն ծառայում
Այն պետությունը, որը չի գիտակցում հայրենիքի պաշտպանի դերն ու առաքելությունը, պարզապես ապագա չունի. Աբրահամյան

Իշխանությունն Անդրանիկ Քոչարյանի շուրթերով ազդարարեց զինծառայության վերաբերյալ իր բանաձևը, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ա. Քոչարյանն իր տղայի՝ բանակում չծառայելու վերաբերյալ հարցին ի պատասխան արձագանքել է․ «Իմ տղայի չափ գիտելիք դուք էլ ունենայիք, չէիք ծառայի․ նա բարձրակարգ մարդ է»։
Իրենց տղաները մեծ գիտելիքներ ունեն, ըստ այդ տրամաբանության՝ «բարձրակարգ» են, և դրա համար էլ բանակում չեն ծառայում։
Պարզ է, չէ՞, սրանց կարծիքն ու մոտեցումը մեր զինծառայողների մասին։
Քոչարյան Անդրանիկն իշխող ռեժիմի դեմքն ու ցուցիչն է, որը բացահայտում է իշխանության իրական վերաբերմունքը բանակի ու զինծառայողների նկատմամբ։
Այն պետությունը, որը չի գիտակցում հայրենիքի պաշտպանի դերն ու առաքելությունը, պարզապես ապագա չունի։
Հ․Գ․ Անդրանիկ Քոչարյանների քաղաքական ներկայությունն է, որ մեր երկիրն ու բանակը պարտությունների և ծանր կորուստների այս կետին է հասցրել»,- մեկնաբանել է պատգամավորը։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: