Իսրայելը Իրանի պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Իսրայելը Իրանի հետ պատերազմի ընթացքում զորքեր է ուղարկել Ադրբեջան՝ որպես տարածաշրջանում գործող գաղտնի ցանցի մաս՝ հայտնում են աղբյուրները։

CNN-ի հաղորդմամբ՝ Իսրայելը Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի կերպով հատուկ նշանակության ռազմական և հետախուզական ստորաբաժանումներ է տեղակայել Ադրբեջանում՝ Մերձավոր Արևելքում գործող գաղտնի հենակետերի ցանցի շրջանակում։ Այդ մասին հայտնել են հարցին ծանոթ չորս աղբյուրներ։
Աղբյուրների տվյալներով՝ իսրայելական ուժերը գործել են Ադրբեջանի հարավում գտնվող մի քանի վայրերից՝ Իրանի հյուսիսային սահմանի անմիջական հարևանությամբ։ Այդ կետերից ամենամոտը գտնվում էր Իրանի Թավրիզ քաղաքից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա։
Նշվում է, որ այնտեղ տեղակայված են եղել նաև հատուկ նշանակության ջոկատներ, որոնք իրականացրել են հետախուզական առաքելություններ և անօդաչու թռչող սարքերի գործողություններ՝ Իսրայելին հնարավորություն տալով վերահսկել Իրանի հյուսիսային հատվածը։
CNN-ի տվյալներով՝ Ադրբեջանում իրականացված այս գաղտնի տեղակայումը Իսրայելի տարածաշրջանային ավելի լայն ցանցի մի մասն էր, որը ներառում էր նաև հենակետեր Իրաքում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սոմալիլենդում։ Սկզբնապես այդ ուժերը նախատեսված էին որպես արտակարգ իրավիճակներում փրկարարական խմբեր, սակայն հետագայում վերածվել են ռազմական և հետախուզական դիրքերի։
Աղբյուրներից մեկի խոսքով՝ Ադրբեջանում գործող խմբում ընդգրկված են եղել մի քանի տասնյակ զինծառայողներ, այդ թվում՝ Իսրայելի հատուկ գործողությունների ուժերի, էլիտար ուղղաթիռային մարտական ու փրկարարական ստորաբաժանումների և «Մոսադի» աշխատակիցներ։
Ադրբեջանի դեսպանությունը ԱՄՆ-ում CNN-ին փոխանցած հայտարարության մեջ կտրականապես հերքել է տեղեկությունը՝ նշելով. «Մենք վճռականորեն մերժում ենք անհիմն պնդումները, թե Ադրբեջանի տարածքն օգտագործվել է երրորդ երկրների դեմ գործողությունների համար»։
Հոդվածում նաև նշվում է, որ Իսրայելը պատերազմի ընթացքում Իրաքում պահպանել է երկու գաղտնի օբյեկտ, իսկ ԱՄԷ-ում տեղակայել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգ և այն սպասարկող անձնակազմ։ CNN-ի փոխանցմամբ՝ Սոմալիլենդը ևս օգտագործվել է որպես լրացուցիչ հենակետ՝ Իրանի ուղղությամբ իրականացվող հեռահար թռիչքների համար։
Կարդացեք նաև
Տարածաշրջան29 հուլիսի 2026
Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել․Դավիթ Խուդաթյան
«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակում իրանական գազի ծավալները հնարավոր է առնվազն կրկնապատկել»,- ասել է նախարար Խուդաթյանը։
Տարածաշրջան28 հուլիսի 2026
Արցախում ականապատ տարածքներում հրդեհներ են բռնկվել
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Տարածաշրջան28 հուլիսի 2026
Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը
«Թուրքիայի նախագահի հանձնարարականով և Տրանսպորտի նախարարության համակարգմամբ արդեն իսկ աշխատանքներ են սկսվել սահմանային անցակետերը, երկաթուղային ենթակառուցվածքները սահմանի բացմանը նախապատրաստելու համար»։