Իսրայելն ու Իրանը կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել միմիանց
Իսրայելն ու Իրանը ապրիլի 8-ի հրադադարից հետո առաջին անգամ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ խորացնելով տարածաշրջանային լարվածությունը և նոր մտահոգություններ առաջացնելով լայնամասշտաբ պատերազմի վտանգի վերաբերյալ։

Իսրայելական բանակը օդային հարվածներ է հասցրել Իրանին այն բանից հետո, երբ իրանական կողմը հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ։ Սա առաջին փոխհրաձգությունն է ապրիլի 8-ի հրադադարից հետո՝ առաջացնելով մտահոգություններ տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի հնարավոր վերսկսման վերաբերյալ, այս մասին հայտնում է theguardian–ը։
Լարվածության սրմանը միացել են նաև Եմենի իրանամետ հութի ապստամբները՝ հայտարարելով, որ հարվածներ են հասցրել Իսրայելի ուղղությամբ և կթիրախավորեն իսրայելական նավերը Կարմիր ծովում։
Իսրայելի գործողությունները, ըստ հաղորդումների, տեղի են ունեցել՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերին՝ զերծ մնալ հետագա էսկալացիայից։ Թրամփը իր հայտարարություններում կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը։
Իրանական կողմը, իր հերթին, հայտարարել է, որ դժվար է հավատալ Իսրայելի գործողություններին առանց ԱՄՆ-ի համաձայնության։
Իսրայելը հայտնել է, որ հարվածների ընթացքում թիրախավորել է նաև Իրանի պաշտպանական համակարգերը և նավթաքիմիական օբյեկտներ, իսկ Իրանում հաղորդվել են պայթյունների մասին մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում և Թավրիզում։
Կարդացեք նաև
Տարածաշրջան29 հուլիսի 2026
Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել․Դավիթ Խուդաթյան
«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակում իրանական գազի ծավալները հնարավոր է առնվազն կրկնապատկել»,- ասել է նախարար Խուդաթյանը։
Տարածաշրջան28 հուլիսի 2026
Արցախում ականապատ տարածքներում հրդեհներ են բռնկվել
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Տարածաշրջան28 հուլիսի 2026
Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը
«Թուրքիայի նախագահի հանձնարարականով և Տրանսպորտի նախարարության համակարգմամբ արդեն իսկ աշխատանքներ են սկսվել սահմանային անցակետերը, երկաթուղային ենթակառուցվածքները սահմանի բացմանը նախապատրաստելու համար»։