Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ջալալ Հարությունյանը կալանքի պատիժը կրելու էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում։
Ինչպես հայտնում է «MediaHub»-ը՝ հղում անելով Դատական դեպարտամենտին, դատարանը բավարարել է Ջ. Հարությունյանի բողոքը՝ ընդդեմ Քրեակատարողական հիմնարկի պետի որոշման։ Ազատազրկման կատարման պայմանները փոխվել են, և ՊԲ նախկին հրամանատարն այսուհետ պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ջալալ Հարությունյանը կալանքի պատիժը կրելու էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում։
2025 թվականի հունվարի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանի նկատմամբ մեղադրական վճիռ էր կայացրել։ Փետրվարի 6-ի նիստում հանրային մեղադրողը պահանջել էր նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման, իսկ տուժող կողմը՝ 8 տարվա։
Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով («Զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»): Հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատավճիռը, որով ՊԲ նախկին հրամանատարը դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։