«Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծման և շրջանառության կասեցման վերաբերյալ Ռոսպոտրեբնադզորը ժամանակավոր սանիտարական միջոց է սահմանել
«Ջերմուկ» հանքային ջրի շրջանառության հետ կապված իրավիճակը մնում է Ռոսպոտրեբնադզորի վերահսկողության տակ:
Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական էջում տեղեկություն է տարածվել այն մասին, որ 2026 թվականի մայիսի 22-ից Ռոսպոտրեբնադզորը ժամանակավոր սանիտարական միջոց է սահմանել ՌԴ տարածք սննդամթերքի ներմուծման և շրջանառության կասեցման վերաբերյալ՝ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու գազավորված ջուր, արտադրող՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ։
«Նշված արտադրանքը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկատվությանը, ինչը հանդիսանում է ԵԱՏՄ ՏԿ 044/2017 «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» կանոնակարգի 3-րդ բաժնի 10-րդ կետի պահանջների խախտում։ Ջրում հայտնաբերվել է հիդրոկարբոնատ-իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցում։ Արտադրանքի բուժիչ հատկությունների վերաբերյալ մոլորության մեջ գցելը կարող է հանգեցնել ոչ արդյունավետ բուժման և առողջության վատթարացման:« Ջերմուկ» հանքային ջրի շրջանառության հետ կապված իրավիճակը մնում է Ռոսպոտրեբնադզորի վերահսկողության տակ»,- գրված է Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական էջում։
Կարդացեք նաև
Բիզնես9 սեպտեմբերի 2026
Ծովինար Վարդանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին գումարել է իր առաջին նիստը։
Բիզնես29 օգոստոսի 2026
Արարատ Միրզոյան․ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը թևակոխում է նոր փուլ
Նախարար Միրզոյանը նաև պատասխանել է դեսպանների և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հարցերին:
Բիզնես26 օգոստոսի 2026
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող հինգաստղանի Biltmore հյուրանոցը գնել է հայ գործարար Կարեն Սաֆարյանը
Հինգաստղանի «Բիլթմոր Թբիլիսի» հյուրանոցը, որը համարվում է Թբիլիսիի ամենախորհրդանշական շենքերից մեկը, հոլդինգի համար ներկայացնում է զբոսաշրջության ոլորտում ռազմավարական ներդրում: