«Ջերմուկ»-ում նորմերից շեղումներ չեն հայտնաբերվել. Հարությունյան
Հիշեցնենք, որ ՍԱՏՄ-ն ծանուցում ստացել է ՌԴ-ի սահմանափակումների վերաբերյալ, որ մայիսի 30-ից ժամանակավորապես սահմանափակումներ են գործելու Հայաստանից արտահանվող լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի ու ելակի ներկրման նկատմամբ։ Տեսչական մարմնի ղեկավարն արդեն սկսել է բանակցությունները։

Մենք «Ջերմուկից» նմուշառում ենք կատարել, լաբորատոր փորձաքննության արդյունքներում շեղումներ չեն հայտնաբերվել, հիդրոկարբոնատի, սուլֆատի, քլորի իոնների քանակը համապատասխանել է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հայտնել է ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ ՍԱՏՄ-ն ծանուցում ստացել է ՌԴ-ի սահմանափակումների վերաբերյալ, որ մայիսի 30-ից ժամանակավորապես սահմանափակումներ են գործելու Հայաստանից արտահանվող լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի ու ելակի ներկրման նկատմամբ։ Տեսչական մարմնի ղեկավարն արդեն սկսել է բանակցությունները։
«Իսկ բուսաբուծական և ձկնաբուծական ձեռնարկություններում մայիսի 21-27-ը ռուս գործընկերների հետ համատեղ անցկացրած ստուգումների արդյունքները դեռևս չեն ամփոփվել։ Դրանք նույնպես կներկայացվեն ամփոփվելուց հետո», - հավելել է Հարությունյանը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա27 օգոստոսի 2026
Նախատեսվում է հաջորդ ամսվանից մեկնարկել թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը դեպի ԱՄԷ
Սկզբնական փուլում արտահանման ծավալները կլինեն շաբաթական մինչև 40 տոննա ։
Էկոնոմիկա26 օգոստոսի 2026
Քննարկվել են ՀՀ-Նիդեռլանդներ գործարար կապերի ընդլայնման հեռանկարները
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման, հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ մուտք գործելու հեռանկարները
Էկոնոմիկա25 օգոստոսի 2026
Հուլիսին Հայաստանում գրանցվել է 6.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ
Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.5 տոկոս։