«Ջերմուկի» վերաբերյալ լաբորատոր փորձաքննության արդյուքում խախտումներ չեն հայտնաբերվել
Ձուկ-ձկնամթերքի հետ կապված էլ ձկնաբուծարաններից վերցվել են նմուշներ, որոնք ենթարկվել են փորձաքննության և տվյալ տնտեսություններում ֆիքսված հիվանդություններ չեն հայտնաբերվել․ՍԱՏՄ ղեկավար

Անդրադառնալով ռուսական կողմից նշվող «Ջերմուկ» հանքային ջրի հետ կապված «պարտադիր պահանջների խախտումներին, Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը ասուլիսում ասել է, որ «Ջերմուկի» վերաբերյալ երկրի ներսում արվել է մոնիթորինգ, և լաբորատոր փորձաքննության որևէ խախտումներ չեն հայտնաբերվել։
Տիգրան Պետրոսյանը նշել է, որ ձուկ-ձկնամթերքի հետ կապված էլ ձկնաբուծարաններից վերցվել են նմուշներ, որոնք ենթարկվել են փորձաքննության և տվյալ տնտեսություններում ֆիքսված հիվանդություններ չեն հայտնաբերվել։
«Գյուղմթերքի հետ կապված՝ մեր լոլիկը վակցինացվում է, և մենք ապացուցել ենք, որ կարանտին վնասատուն, որը շեշտվել էր գրության մեջ, վակցինացված է։
Լաբորատոր արդյունքում ցույց է տվել հակամարմինը, այսինքն կա չափս, որը ոչ թե վիրուսն է, այլ հակամարմինն է»,- ասել ՍԱՏՄ ղեկավարը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը