Ջեյհուն Բայրամովն ընդունել է ՌԴ նախագահի օգնական Ռուսլան Էդելգերիևին․ քննարկվել են COP-ի և Կասպից ծովի հարցերը
Անդրադարձ է կատարվել Կասպից ծովի հարցերով երկկողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման անհրաժեշտությանը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 23-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական, կլիմայի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները՝ հղում անելով երկրի ԱԳՆ–ին։
Ըստ այդմ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կլիմայի փոփոխության դեմ պայքարի ոլորտում երկկողմ համագործակցությունը, COP գագաթնաժողովներին առնչվող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային թեմաներ։
Ջեյհուն Բայրամովը ներկայացրել է Ադրբեջանի փորձը COP-29-ի նախագահության շրջանակում և անդրադարձել COP-31-ի նախագահությունն իրականացնող Ավստրալիայի ու ընդունող երկրի՝ Թուրքիայի հետ սերտ համագործակցությանը։
Անդրադարձ է կատարվել Կասպից ծովի հարցերով երկկողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման անհրաժեշտությանը։
Ընդգծվել է Կասպից ծովի ջրային ռեսուրսների և եզակի էկոհամակարգի պահպանման կարևորությունը, ինչպես նաև այդ ուղղությամբ (այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում) նորարարական տեխնոլոգիաների կիրառման և համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ օրակարգի այլ հարցերի շուրջ։
Կարդացեք նաև
Տարածաշրջան23 հուլիսի 2026
Կոբախիձե․ Վրաստանը ցանկանում է է՛լ ավելի խորացնել հարաբերությունները Ադրբեջանի և մյուս հարևանների հետ
Ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները, Սինգապուրում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Տարածաշրջան23 հուլիսի 2026
Սև ծովում ԱԹՍ-ն հարվածել է թուրքական բեռնատար նավին․ կա զոհ և վիրավորներ
«Թուրքական նավին անօդաչուի հասցրած հարվածի հետևանքով անձնակազմի մեկ անդամ զրկվել է կյանքից, իսկ երեք այլ նավաստիներ վիրավորվել են», — նշված է թերթի հրապարակման մեջ։
Տարածաշրջան22 հուլիսի 2026
Հայաստանում է գտնվում Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետը
Այցի նպատակն է՝ռազմական ոստիկանության ոլորտում փորձի փոխանակման և համագործակցության զարգացումը։