Հասարակություն
9 ապրիլի 2026 • 06:18
«Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի մոտակայքում մեքենաներ են բախվել
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան, ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է։

Ապրիլի 8-ին՝ ժամը 22։58-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գառնի ավտոճանապարհին՝ «Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը արգելափակվել է։
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան, ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: